Ինչպես կարգավորել արյան շրջանառությունը և վերացնել վերջույթների սառնությունը
Healthy food star-ը ներկայացրել է այն միջոցները, որոնք կօգնեն կարգավորել արյան վատ շրջանառությունն ու վերացնել դրանով պայմանավորված վերջույթների սառնությունը:
Ջուր
Ջուրը էական նշանակություն ունի, քանի որ մեր օրգանիզմը մեծավմասամբ կազմված է ջրից: Բավականաչափ ջուր չօգտագործելու պարագայում արյան ճնշումն ընկնում է` հանգեցնելով արյան վատ շրջանառության:
Կծու պղպեղ
Կծու պղպեղը ցանկացած ձևով` չորացրած, թարմ, աղացած կամ ամբողջական, օգնում է բարելավել արյան շրջանառությունը:
Վայրի շագանակ
Վայրի շագանակի թուրմը հայտնի է իր առողջարար հատկություններով, հատկապես արյան շրջանառությունը կարգավորող նշանակությամբ:
Կոճապղպեղ և սխտոր
Այս համեմունքները ևս նպաստում են արյան հոսքին դեպի մաշկի մակերևույթ:
Ձկան յուղ
Այն հատկապես կարևոր է արյունատար անոթների պատերը ճարպերից մաքրելու համար` նպաստելով արյան շրջանառության, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի կարգավորմանը:










