Կոլորադոյի իշխանությունները հետաքննություն են սկսել դպրոցներից մեկում էրոտիկ «սելֆիների» շրջանառության առնչությամբ
Ամերիկյան Կոլորադոյի իշխանությունները Կակոն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում էրոտիկ «սելֆիների» շրջանառության առնչությամբ հետաքննություն են սկսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես պարզել են իշխանությունները, դպրոցականներն արդեն մի քանի տարի զբաղվում են մերկ կամ կիսամերկ տեսքով իրենց լուսանկարների փոխանակմամբ: Լուսանկարները նաև տեղադրվում են սոցիալական ցանցերում, ընդ որում՝ դա անող աշակերտներից մի քանիսն ընդամենը 12 տարեկան են։
Առավել մեծ տարածում ունեն դպրոցական ֆուտբոլային թիմի խաղացողների լուսանկարները։ Այդ պատճառով թիմի վերջին խաղը ստիպված չեղյալ է հայտարարվել՝ աշակերտների ծնողների համար դժվարություններ չստեղծելու համար։
Քանի որ գործում ներգրավված են անչափահասներ, իրավիճակը հետաքննելու է ոստիկանությունը:
Դպրոցի աշակերտներից մեկի խոսքով՝աշակերտներն էրոտիկ «սելֆիների» փոխանակմամբ են զբաղվում արդեն մի քանի տարի։ Այժմ ոստիկանությունը պարզում է, թե արդյոք գործում ներգրավվա՞ծ են մեծահասակներ։










