ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 անդամ կոչ է արել Օբամային արտոնություններ տրամադրել 20.000 սիրիացիների

13:35 • 07.11.15

Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դան Դոնովանը 60 այլ կոնգրեսականների հետ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով նրան մարդասիրական արտոնություններ տրամադրել այն ներգաղթյալներին, որոնք ունեն արդեն հաստատված խնդրագրեր և ընտանիք ԱՄՆ-ում, գրում է asbarez.com-ը։

 

Ծրագիրն արտակարգ օգնություն կտրամադրի ավելի քան 7.000 սիրիացի ընտանիքի կամ 20.000 մարդու, որոնք արդեն անցել են նախնական ստուգումները, բայց որոնց համար այժմ չկա վիզա՝ տարեկան թվային սահմանափակումների պատճառով։ Եթե նրանց արտոնություններ տրամադրվեն, այդ անձինք կենթարկվեն անվտանգության խիստ ստուգումների մի քանի լրացուցիչ քայլերի՝ մինչ երկիր մուտք գործել կարողանալը։

 

Ինչպես նշվում է՝ ծրագիրն ամբողջական լուծում չէ Սիրիայի մարդասիրական ճգնաժամի համար և չպետք է խանգարի ԱՄՆ փախստականների վերաբնակեցման ծրագրի անհրաժեշտ վերագնահատմանը, այնուամենայնիվ «այս փոքր, բայց կարևոր քայլը կարող է թույլ տալ սիրիական հակամարտության անմեղ զոհերին փախչել վտանգավոր պայմաններից, ինչպես նաև՝ վերամիավորել հազարավոր ընտանիքների»։

 

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 60 անդամ կոչ է արել Օբամային արտոնություններ տրամադրել 20.000 սիրիացիների