Չիլիում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:25 • 07.11.15

Չիլիում 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին վկայում են ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:


Ամերիկյան Երկրաբանական ուսումնասիրությունների կենտրոնի` USGS-ի տվյալներով`  ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Օվալյե քաղաքից 44 կմ հարավ-արևմուտք:
Նշվում է, որ տուժածների, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել:
Հիշեցնենք, որ Չիլիում 8.4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել սեպտեմբերի 17-ին, որի հետևանքով 12 մարդ զոհվել էր, մոտ մեկ միլիոնը` տարհանվել:

 

Չիլիում 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել