Խոտաբույսեր, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը

09:15 • 07.11.15

Healthy food star-ը ներկայացրել է խոտաբույսերի 8 տեսակ, որոնք սննդակարգում կանոնավոր կիրառելու դեպքում  օգնում են քաշի նվազմանն ու ավելորդ ճարպերի այրմանը:


Կայեն պղպեղ


Այս տեսակի կծու պղպեղը պարունակում է կապսաիցին նյութը, որը բարելավում է նյութափոխանակությունը` միաժամանակ նվազեցնելով ախորժակը: Այս պղպեղը նաև քաղցկեղի դեմ պայքարող հատկություն ունի:


Կոճապղպեղ


Կոճապղպեղի պարունակության մեջ առկա յուղերը, բարելավելով նյութափոխանակությունը, կարգավորում են նաև արյան շրջանառությունն ու նպաստում ավելորդ քաշի կորստին:


Առյուծատամ


Առյուծատամի օգտագործումը ևս նպաստում է նյութափոխանակության կարգավորմանն օրգանիզմում, այն կարգավորում է նաև արյան մեջ շաքարի պարունակությունը` նվազեցնելով ուտելու ցանկությունը:


Ծովաբողկ


Ծովաբողկն օգնում է այրել բջիջներում կոտակվող ճարպը: Այն նաև օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու հատկություն ունի:


Գուարանա


Գուարանայի պտուղը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով: Այն նաև կրկնակի ավել կոֆեին է  պարունակում, քան  սուրճի հատիկները` այդպիսով օգնելով նվազեցնել թուլությունն ու մեծացնել ադրենալինը:

Կանաչ թեյ


Կանաչ թեյը ևս կարգավորում է նյութափոխանակությունը, հանգստացնում և կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը:

 

Խոտաբույսեր, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը