ԻՊ-ի զինյալները հարձակվել են Ասադի զորքերի վրա և պայթեցրել Հալեպի միջնաբերդը

21:09 • 07.11.15

Սիրիայի Հալեպ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները  պայթեցրել են պատմական միջնաբերդի մուտքերից մեկը:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը` վկայակոչելով  զինվորական աղբյուրը, գրոհայիններն այսօր պայթեցրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված միջնաբերդի տակ գտնվող թունելը:  Պայթյունի հետևանքով վնասվել է միջնաբերդի արևմտյան հատվածը:


Պայթյունից հետո ԻՊ-ի գրոհայինները միջնաբերդի մոտակայքում հարձակվել են Բաշար ալ-Ասադի բանակի վրա: Հաղորդվում էր, որ կառավարական զորքերը ետ են մղել ահաբեկիչների հարձակումը:
 

ԻՊ-ի զինյալները հարձակվել են Ասադի զորքերի վրա և պայթեցրել Հալեպի միջնաբերդը