Մեքսիկայի կենտրոնում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

11:27 • 07.11.15

Մեքսիկայում հետաքննություն է սկսվել երկրի կենտրոնական մասում մոտ 150 մարմինների թաղման փաստի առթիվ, որոնք եղել են տարբեր հանցագործությունների զոհեր, հայտնում է Газета-ն։

 

Մարմիններից ոմանք, հավանաբար, թաղվել են դիահերձարանում տեղ ազատելու համար։ Այնուամենայնիվ, որոշ մարմիններ չունեն դիահերձարանում գտնվելու նշաններ, ինչը նրանց մահվան պատճառների մասին հարցեր է առաջացնում:

 

2015 սեպտեմբերին ոստիկաններին հանձնարարվել էր հանցագործության զոհերից մեկի մարմինը փոխանցել հարազատներին հուղարկավորման համար: Մահացածը նախկինում թաղված է եղել զանգվածային գերեզմանոցում։

 

Ոստիկանությունից արդեն հայտնել են, որ հետաքննություն են սկսել, նրանք ցանկանում են պարզել բոլոր հուղարկավորվածների մահվան պատճառները։

Մեքսիկայի կենտրոնում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել