Հետաքննությունը հայտնում է, որ А321-ի ինքնագրիչի ձայնագրության մեջ աղմուկ է լսվում

20:10 • 07.11.15

Եգիպտոսում ռուսական Аirbus 321 ուղևորատար օդանավի ավիավթարի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը վերծանում է օդանավի ինքնագրիչների տեղեկությունները:


Ինչպես փոխանցում է РИА НОВОСТИ-ն`  հանձնաժողովի ղեկավարի խոսքով` առաջին տվյալների համաձայն` ձայնագրության մեջ աղմուկ է լսվում:


Հիշեցնենք, որ քիչ առաջ հաղորդվում էր, որ հանձնաժողովը սկսել է վերծանել ինքնագրիչի տվյալները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եգիպտոսի իշխանությունները ստուգում են Շարմ էլ Շեյխի օդանավակայանի տեսագրությունները:


Եգիպտոսի ԱԳ նախարարն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Եգիպտոսը դեռևս ոչ մի հստակ վարկած չունի ռուսական օդանավի կործանման պատճառների մասին:

Հետաքննությունը հայտնում է, որ А321-ի ինքնագրիչի ձայնագրության մեջ աղմուկ է լսվում