Նյու Յորքում տեղադրվել է քաղաքի գլխավոր տոնածառը (լուսանկարներ)
Նյու Յորքում 26 աստիճան շոգի պայմաններում տեղադրվել է քաղաքի գլխավոր տոնածառը։ Ծառը, որի բարձրությունը մոտ 24մ է, իսկ քաշը` մոտ 10 տոննա, բեռնատարով բերել են Գարդներ քաղաքից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գրեթե 80-ամյա ծառը վերամբարձ կռունկի օգնությամբ հատուկ պատվանդանի վրա են տեղադրել տասնյակ բանվորներ։ Մեգապոլիսին այն նվիրել է Էյզենդորֆ ընտանիքը, որի 4 սերունդների է պատկանել այն հողը, որի վրա աճել է ծառը:
Ծառը տեղադրելու ժամանակ քաղաքում եղել է 26 աստիճան տաքություն։ «Այդ ցուցանիշը մոտ է ռեկորդայինին, որը գրանցվել է 1948-ին»,- նշել է օդերևութաբան Ջեյ Էնգլը:
Մի քանի շաբաթների ընթացքում տոնածառը կզարդարեն մեծ լույսերով, իսկ գագաթին, ըստ ավանդույթի, կտեղադրեն հսկայական ապակե աստղ Swarovski բրենդից։ Այս տարի տոնածառի լույսերի վառման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին։















