Էգեյան ծովում 5 անօրինական ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել

09:32 • 07.11.15

Հույն սահմանապահները վերջին 2 օրվա ընթացքում Էգեյան ծովի արևելյան մասում հայտնաբերել են 5 ներգաղթյալի դի, որոնք մահացել են Եվրոպա հասնելու փորձի ժամանակ, գրում է Интерфакс-ը:

 

Մասնավորապես` նրանցից 4-ի մարմինները հայտնաբերվել են Լեսբոս կղզու ափերի մոտ։ Աղբյուրը նշում է, որ այդ կղզին խոշոր տարանցիկ կետ է ներգաղթյալների համար Թուրքիայի տարածքից դեպի Եվրոպա ճանապարհին։

 

Այս տարվա սկզբից ի վեր ապաստան փնտրելու համար Եվրոպա է ժամանել արդեն ավելի քան 700.000 մարդ։

 

ԵՄ-ի կանխատեսումներով` մինչ 2016թ. վերջ Եվրոպա կժամանի ևս 3 մլն ներգաղթյալ։

Էգեյան ծովում 5 անօրինական ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել