Սիդնեյին «ամպային ցունամի» է պատուհասել (լուսանկար, տեսանյութ)

12:36 • 07.11.15

Ուրբաթ օրը Սիդնեյի բնակիչներն «աշխարհի վերջն» են վերապրել։ Ավստրալական քաղաքի վրա ամպերի կույտ է իջել, գրում է ntv.ru-ն։

 

Բացառիկ բնական երևույթը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին։ Սիդնեյի ուղղությամբ ամպերի կույտը շարժվել է հարավից, այն ցունամի է հիշեցրել։

 

Ավելի ուշ օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է, որ Սիդնեյում կարկուտ է սպասվում, հնարավոր է՝ ուժեղ քամի և փոթորիկ Սիդնեյի հյուսիսում ընկած թաղամասերում։

 

Սոցիալական ցանցերն անմիջապես «լցվել» են բնական երևույթի լուսանկարներով։

 

 

Սիդնեյին «ամպային ցունամի» է պատուհասել (լուսանկար, տեսանյութ)