Տեղի է ունեցել Չինաստանի և Թայվանի առաջնորդների պատմական հանդիպումը (լուսանկարներ)
Տեղի է ունեցել Չինաստանի և Թայվանի առաջնորդների հանդիպումը։ Պատմական հանդիպումը սկսվել է շաբաթ օրը Սինգապուրում, գրում է korrespondent.net-ը։

Հանդիպումից առաջ Սի Ձինփինն ու Մա Ինցզյուն միմյանց ձեռք են սեղմել և ժպտացել, գրում է արևմտյան մամուլը։

Այս հանդիպումը նման մակարդակի առաջին երկխոսությունն է լինելու Պեկինի և Թայբեյի միջև 1949 թվականի պատերազմի ավարտից և Չինաստանի այդ երկու մասերի անջատումից հետո։

Միևնույն ժամանակ, Սինգապուրի փողոցներում շարունակվում են առաջնորդների հանդիպման դեմ բողոքի ցույցերը։















