Հիլարի Քլինթոնը հերքում է Ուոլ սթրիթի բանկիրների ազդեցությունն իր քաղաքականության վրա

12:15 • 07.11.15

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ուոլ սթրիթի (Նյու Յորք քաղաքի Ֆինանսական թաղամասի պատմական կենտրոնը) բանկիրները, որոնք միլիոնավոր դոլարներ են տրամադրել իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար, չունեն ոչ մի ազդեցություն իր քաղաքականության վրա, փոխանցում է Газета-ն։

 

«Նրանք, ովքեր կարծում են, թե կարող են ազդել այն ամենի վրա, ինչ ես անում եմ, ինձ լավ չեն ճանաչում»,- ասել է Քլինթոնը։

 

Նրա խոսքով` ինքն իր կարիերայով ապացուցել է, որ ոչ մեկից կախում չունի և ինքն է վարում իր քաղաքականությունը։ Քլինթոնը նշել է, որ Ուոլ սթրիթ այցելության ժամանակ մի քանի տարի առաջ ուղղակի հայտնել է նրանց, որ նրանց որոշ գործողություններ կարող են «ծանր հետևանքներ» ունենալ ԱՄՆ-ի համար։

Հիլարի Քլինթոնը հերքում է Ուոլ սթրիթի բանկիրների ազդեցությունն իր քաղաքականության վրա