Շարմ էլ Շեյխի օդանավակայանում տեխնիկական խնդիրների ու կաշառքի դեպքեր են եղել. ԶԼՄ–ներ
Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցները պատմել են անվտանգության ապահովման պարբերական խնդիրների մասին: Նրանց խոսքով՝ օդանավակայանում հաճախ չեն աշխատում սկանավորման սարքերը, ինչպես նաև ուղևորներից կաշառք են վերցնում՝ ուղեբեռի զննության ընթացքում:
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքի օդանավակայանում անվտանգության նորմերի խախտումները պարբերական բնույթ են կրել. հայտնում է Associated Press գործակալություն՝ օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների հղումով, որոնցից ոմանք այնտեղ աշխատել են ավելի քան 10 տարի:
Պարբերականը, մասնավորապես, նշել է, որ բոլոր զրուցակիցները նշում են, թե հաճախ չեն աշխատել սկանավորման սարքերն այն հատվածներում, որտեղ պետք է զննվեր ուղեբեռը:
«Ես տեսել եմ, ինչպես են մարդիկ դրանք անջատում՝ էլեկտրաէներգիա տնտեսելու համար»,-պատմել է
աշխատակիցներից մեկը:
Եղել են դեպքեր, երբ սարքերը խափանվել են սխալ օգտագործման հետևանքով:
«Մենք միայն տպավորություն ենք ստեղծում: Հենց լսում ենք, որ կարևոր ինչ-որ մեկն է եկել, անսպասելիորեն ամեն ինչ սկսում է աշխատել ... Կցանկանայինք, որ նման այցեր ամեն օր լինեին»,-պատմել են զրուցակիցները:










