Մոսկվայում մահացել է կոմպոզիտոր Անդրեյ Էշպայը

17:18 • 08.11.15

Մոսկվայում այսօր 91 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր Անդրեյ Էշպայը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է կոմպոզիտորի որդին՝ ռեժիսոր Անդրեյ Էշպայը:


«Դա տեղի ունեավ այսօր առավոտյան՝ բոլորիս համար անսպասելիորեն: Նա հիվանդ էր հունվարի 15-ին: Դեռ երեկ մենք զրուցել ենք, այսօր պետք է այցելեի նրան: Գլխուղեղի կաթված: Մենք հրաժեշտ ենք տալիս մեծ կոմպոզիտորին»,– ասել է Էշպայ կտրսերը:


Անդրեյ Էշպայը ծնվել է 1925 թ.-ի մայիսի 15-ին: Նա երաժշտություն է գրել ֆիլմերի ու թատերական ներկայացումների համար: Հեղինակել է ավելի քան 60 երգ՝ ֆիլմերի և 20 երգ՝ ներկայացումների համար:


Նրա ամենահայտնի երգերից են «Իսկ ձյունը գալիս է», «Երգ՝ հայրենիքի մասին», «Ախ, իմ Օդեսա» և այլն:

Մոսկվայում մահացել է կոմպոզիտոր Անդրեյ Էշպայը