Պենտագոնը Ռուսաստանին համաշխարհային «վնասատու» է անվանել

10:57 • 08.11.15

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը Կալիֆոռնիայում կայացած Reagan National Defense համաժողովի շրջանակներում Ռուսաստանին անվանել է համաշխարհային ասպարեզի գլխավոր «վնասատու»:


Ինչպես նշում է  gazeta.ru-ն, պաշտոնյայի խոսքերով, այդ բնորոշում է սազում է Ռուսաստանին` հաշվի առնելով այդ երկրի վերջին շրջանում իրականացրած գործողությունները` Ուկրաինայի ինքնաիշխանության խախտումը, բալթյան երկրներին ճնշման տակ պահելն ու Սիրիայում իրականացվող ռազմական արշավը:


Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը նշել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադրություն չունեն ռուսական կողմի հետ վերադառնալ «սառը պատերազմի» վիճակին:

 

Պենտագոնը Ռուսաստանին համաշխարհային «վնասատու» է անվանել