ՊՆ աշխատակիցը Երևանում վրաերթի է ենթարկել երիտասարդի, ով տեղում մահացել է. Shamshyan.com

17:08 • 08.11.15

Նոյեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:


Ըստ կայքի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ էր, տեղում մահացել է: 


Կայքի տեղեկություններով` վարորդ Գ. Երեմյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

 

 

ՊՆ աշխատակիցը Երևանում վրաերթի է ենթարկել երիտասարդի, ով տեղում մահացել է. Shamshyan.com