Սիրիայի բանակը 40 գրոհային և 20 զրահամեքենա է ոչնչացրել Պալմիայի շրջանում
Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում 40 զինյալ և 20 զրահամեքենա են ոչնչացրել: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին Լաթակիայում հայտնել է կառավարական բանակի ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայհուբը:
Ըստ գեներալի` Հոմս նահանգում սպանված ահաբեկիչների մեծամասնությունը արտասահմանցի է եղել: Ինչպես վերջինս տեղեկացրել է` Սիրիայի կառավարական բանակը ԻՊ-ի զինյալների դեմ մարտեր է մղում Հոմսի Սադադ քրիստոնեական քաղաքում, որը 2013-ին գրավել էին «Ջեբհաթ ան-նուսրա» խմբավորման զինյալները:
Հաղորդվում է նաև, որ սիրիական զորքերը շարունակում են առաջխաղացումը Հալեպի շրջանում: Նոյեմբերի սկզբից ի վեր Հալեպում ահաբեկչական խմբավորումների 8 ղեկավար է սպանվել:










