Հալեպում զինյալները հրթիռակոծել են բնակելի թաղամասերը

13:02 • 09.11.15

Հալեպում գործող զինյալ ահաբեկչական խմբավորումներն ավելի քան 70 հրթիռ են արձակել Հալեպի Սեպիլ, Նիլ և Սըրյան ալ-Ժադիդ շրջաններում, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

 

Հարձակումների հետևանքով գրանցվել են զոհեր, վիրավորներ, փլվել են բնակարաններ։

 

Օրեր առաջ հաղորդվել էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքն արտաքին աշխարհի հետ կապող Ասրիե-Խանասեր ճանապարհի ազատագրումից հետո առաջին բեռնատարներն են հասել Հալեպ։ Հաղորդվում էր, որ սկսել է քաղաք հասնել վառելանյութ ու պարեն։

 

Ջուրը հասանելի է դարձել համարյա բոլոր թաղամասերում, սակայն էլեկտրաէներգիան ավելի քան 16 օր է՝ անհասանելի է, քանի որ բախումների հետևանքով վնասվել են էլեկտրակայանները, իսկ ահաբեկչական խմբավորումները մասնագետներին թույլ չեն տալիս մոտենալ ու նորոգել դրանք:

Հալեպում զինյալները հրթիռակոծել են բնակելի թաղամասերը