Ադրբեջանում Ազգային անվտանգության նախարարության ևս մի բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է երկրի ազգային անվտանգության նախարարության հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի ղեկավար, գնդապետ Միրազիզ Ասկերովին։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, այդ մասին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Նշվում է, որ Ասկերովը ձերբակալվել է ստացված բողոքների հիման վրա: Ներկայում ընթանում է քննություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունում խնդիրներն սկսել էին նախարարի անսպասելի պաշտոնանկությունից հետո: Դրան հաջորդել էին բազմաթիվ ձերբակալություններ ու պաշտոնանկություններ ԱԱՆ-ի բարձրաստիճան ղեկավարության շրջանում։
Կարող եք կից կարդալ՝










