Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայից անջատվելու մասին բանաձև է ընդունել

19:05 • 09.11.15

Կատալոնիայի շրջանային խորհրդարանը Իսպանիայի կազմից դուրս գալու մասին բանաձև է ընդունել:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ բանաձևն ընդունվել է ձայների 72 կող 63 դեմ հարաբերակցությամբ:

Այս կերպ տրվել է Իսպանիայից Կատալոնիայի շրջանի անջատման գործընթացը: Կատալոնական խորհրդարանի իշխող ուժերը հայտնել են, որ ստեղծվելու է առանձին երկիր՝ կառավարման հանրապետական մոդելով:

Բանաձևում ասվում է նաև, որ Կատալոնիայի խորհրդարանը «ինքնիշխանության կրողն» ու «օրենսդիր իշխանության արտահայտիչն» է: Իսկ հիմնական օրենքների ընդունումը սպասվում է առաջիկա 30 օրվա ընթացքում:

 

Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայից անջատվելու մասին բանաձև է ընդունել