Տուլայի վթարված ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորած է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ

16:56 • 09.11.15

 

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լևոն Թորգոմյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին տեղեկությունն ունեն, որ Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան երթուղու վթարված ուղևորատար ավտոբուսի վարորդը երկու ամսով կալանավորված է և կատարվում է քննություն:
 

«Պետք է իրականացվի փորձագիտական տարբեր միջոցառումներ և, իհարկե, քննչական գործողություններ»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է վարկածներին, ապա նա ասաց, որ շրջանառվում են այն վարկածները, որոնք ի սկզբանե հայտնի են եղել, որ կարող է վարորդը քնել է ղեկին, կամ ուշադրությունը շեղվել է հեռախոսի կողմը: «Լրացուցիչ տեղեկատվություն չունենք»,-ասաց նա:
 

Հիշեցնենք, որ Երևան–Մոսկվա ավտոբուսի վթարից զոհվել էր ՀՀ 9 քաղաքացի, բազմաթիվ ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանց մի մասը դեռ շարունակում են բուժում ստանալ ՌԴ տարբեր հիվանդանոցներում։

 

Տուլայի վթարված ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորած է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ