Սևանում, Մարտունիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

15:25 • 09.11.15

 

Սևանում, Մարտունիում և Վարդենյաց լեռնանցքում նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։
 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Սևանում, Մարտունիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում