Իրանն իր բողոքն է հայտնել Սաուդյան Արաբիային իր 3 քաղաքացիների մահապատժի առնչությամբ
Իրանի իշխանությունները Թեհրանում Սաուդյան Արաբիայի գործերի հավատարմատարին կանչել են, որպեսզի իրենց բողոքը հայտնեն Սաուդյան Արաբիայում իրենց քաղաքացիներին մահապատժի ենթարկելու դեպքի առնչությամբ, գրում է Лента-ն:
Պաշտոնական տվյալներով` մեծ քանակությամբ հաշիշի մաքսանենգության համար մեղադրված 3 տղամարդու մահապատիժն իրականացվել է Դամամ քաղաքում:
Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավիի խոսքով` երկրները զերծ են մնում նման դատավճիռների իրականացումից` հարգելով երկկողմ հարաբերությունները և գիտակցելով, որ դա դրական ազդեցություն չի ունենա երկու երկրների միջև կապի վրա:
Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ Իրաքում, Սիրիայում և Եմենում ճգնաժամերի լուծման հարցերում դիրքորոշումների տարբերության պատճառով։










