Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն առաջին անգամ կին դեսպան է նշանակել

11:24 • 09.11.15

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 1979թ. տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ այլ երկրում դեսպանի պաշտոնը վստահել է իգական սեռի ներկայացուցչի։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, մասնավորապես Մալայզիայում Իրանի դեսպան է նշանակվել  Մարզիեհ  Աֆղամը, ով նախկինում 2 տարի զբաղեցրել է ԱԳՆ-ի խոսնակի պաշտոնը։

 

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարելով այս նշանակման մասին` ընդգծել է, որ նորանշանակ դեսպանը «մարդկային և մասնագիտական բարձր որակներով օժտված անձ է»: Սրան ի պատասխան Աֆղամն իր շնորհակալական խոսքն է հայտնել նախարարին` «կնոջը վստահելու համար»։

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանն առաջին անգամ կին դեսպան է նշանակել