Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետությանն» անդամակցել ցանկացող Ադրբեջանի 14 քաղաքացիներ

15:35 • 09.11.15

Թուրքիայում ձերբակալվել է Ադրբեջանի 14 քաղաքացի, որոնք փորձել են անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է Trend գործակալությունը:

 

Հակաահաբեկչական գործողության ընթացքում, որն անցկացվել է Ադանայի ոստիկանության կողմից, ձերբակալվել է 38 օտարերկրացի, նրանցից 14-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։

 

Ձերբակալվածների խմբում եղել է 10 կին և 15 երեխա:

 

Հաղորդվել է, որ նրանք ցանկացել են անդամակցել ԻՊ-ին՝ հատելով թուրք-սիրիական սահմանը։


Ադրբեջանի քաղաքացիներից բացի՝ ձերբակալվածների թվում են ինդոնեզացիներ, Իրաքի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Իրանի ու Աֆղանստանի քաղաքացիներ։

Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետությանն» անդամակցել ցանկացող Ադրբեջանի 14 քաղաքացիներ