Սպանվել է Սինայի թերակղզում ԻՊ-ի առաջնորդներից մեկը

16:56 • 09.11.15

Եգիպտոսի իրավապահները Կահիրեում ոչնչացրել են Աշրաֆ ալ-Գարաբլիին, որն «Անսար Բեյթ ալ-Մաքդիս» խմբավորման առաջնորդն է, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Այդ խմբավորումը գործում է Սինայի թերակղզում ու հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»։

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում և արգելված է աշխարհի շատ երկրներում։

Սպանվել է Սինայի թերակղզում ԻՊ-ի առաջնորդներից մեկը