Սիրիացի զինվորականներն ԻՊ-ի 58 գրոհային են ոչնչացրել Դեյր Զորի մոտակայքում գտնվող ավիաբազայում
Սիրիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման 58 ահաբեկիչ են ոչնչացրել երկրի արևելյան շրջանում, գրում է Газета-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։
Նշվում է, որ զինծառայողները կանխել են Դեյր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող ավիաբազայի վրա հարձակումը, որն ավելի վաղ փորձել են գրավել ԻՊ-ի գրոհայինները:
Հաղորդվում է նաև, որ բացի հարձակման փորձից, գրոհայիններն իրականացրել են մի շարք հարձակումներ Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող քաղաքներում։










