Տավուշում որոնվում է Լուսինե Աբովյանը, ով ենթադրաբար հատել է հայ–ադրբեջանական սահմանը

16:25 • 09.11.15

ՀՀ ոստիկանությունը երեկվանից հետաքննություն է սկսել գտնելու Նոյեմբերյանի շրջանի որպես անհայտ կորած բնակիչ Լուսինե Աբովյանին (ծնվել է 1939թ) գտնելու ուղղությամբ: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից: 
 

Ադրբեջանական haqqin.az-ը տեղեկացնում է, որ ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության` Լուսինե Աբովյանը ձերբակալվել է հայ-ադրբեջանական սահմանին։ 


Ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ քաղաքացին սահմանը հատել է նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանի կողմից:
 

Ադրբեջանական report.az–ն իր հերթին տեղեկացնում է, որ Լուսինե Աբովյանը Նոյեմբերյանի Կոթի համայնքի բնակիչ է:

 

Տավուշում որոնվում է Լուսինե Աբովյանը, ով ենթադրաբար հատել է հայ–ադրբեջանական սահմանը