Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներից մեկին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել

16:32 • 09.11.15

Ծնունդով Չեչնիայից, «Հյուսիս» գումարտակի մարտիկ Ռուսլան Մուխուդինովին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը կազմակերպելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին երկուշաբթի հաղորդել է քաղաքական գործչի դստեր՝ Ժաննա Նեմցովայի փաստաբան Վադիմ Պրոխորովը։


«Մենք ուրախ ենք, որ վերջապես հարցը լուծվեց, և հուսով ենք, որ առաջիկայում նմանատիպ մեղադրանք կներկայացվի նաև նրա մանկության ընկերոջը՝ Ռուսլան Գերեմեևին»,-ասել է նա։


Բացի այդ, Պրոխորովը հաղորդել է, որ Մուխուդինովի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել:

 

Անցյալ շաբաթվա վերջին Մոսկվայում իրավիճակին ծանոթ մի աղբյուր հաղորդել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն փորձել է հարցաքննության կանչել Մուխուդինովին ու «Հյուսիս» գումարտակի հրամանատարի տեղակալ Ռուսլան Գերեմեևին, սակայն հարազատները հրաժարվել են ընդունել հարցաքննության կանչվելու փաստաթղթերը։

 

Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է այս տարվա փետրվարի վերջին։

 

Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներից մեկին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել