ԱՄՆ-ում փիթբուլը սպանել է 9-ամյա աղջկան

23:04 • 09.11.15

ԱՄՆ-ի Լոնգ Այլընդ կղզում փիթբուլ ցեղատեսակի շունը 9-ամյա աղջկա մահվան պատճառ է դարձել:

The New York Post-ը հայտնում է, որ խաղահրապարակում, որտեղ աղջնակը խաղալիս է եղել 2 երեխաների հետ, շունը հարձակվել է նրա վրա:

Օգնության հասած հարևանները երկար ժամանակ չեն կարողացել շանը հեռացնել երեխայից, որին, ականատեսների վկայությամբ, կենդանին «պտտել է տիկնիկի պես»:

Այնուհետև շունը հարձակվել է նաև օգնության հասած ոստիկանների վրա, որոնցից մեկը կրակոցով սպանել է նրան: Հիվանդանոց տեղափոխված աղջիկը մահացել է մի քանի ժամ անց:

Փիթբուլի տերը` 29-ամյա Քարլայլ Առնոլդը, ձերբակալվել է:


 

ԱՄՆ-ում փիթբուլը սպանել է 9-ամյա աղջկան