47-ամյա ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց մեկ ժամ առաջ

17:40 • 09.11.15

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգից Ջուդի Բրաունը հղիության մասին իմացել է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ, երբ դիմել է հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի շրջանում ցավերից. հաղորդում է Lenta.ru-ն:

47-ամյա ամերիկուհին ենթադրել է, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկները պարզել են, որ կինը հղիության վերջին ամսում է:

Մեկ ժամ անց սկսվել է ծննդաբերությունը:

Լույս աշխարհ է եկել առողջ աղջնակ, ում Ջուդին ու նրա ամուսին Ջեյսոնը, որոնք ամուսնացել են 22 տարի առաջ, Քերոլին Ռոուզ են կոչել: Սա զույգի առաջին երեխան է:

Երջանիկ մայրիկի խոսքով ՝ իր կյանքում նման փոփոխության չի սպասել, և դա հաճելի անակնկալ է եղել:

Հիվանդանոցից դուրս գրվելու համար նրանք ստիպված են եղել շտապ ձեռք բերել օրորոց և ավտոմեքենայի մանկական աթոռ:

47-ամյա ամերիկուհին հղիության մասին իմացել է ծննդաբերելուց մեկ ժամ առաջ