Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհին Ադրբեջանի տարածքում է. ԿԽՄԿ

19:06 • 09.11.15

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատում է այն տեղեկությունը, որ Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը  գտնվում է Ադրբեջանի տարածքում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

 

«Մենք արդեն 2 կողմից հաստատում ունենք, որ Հայաստանի քաղաքացին հատել է միջազգային սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ստանալով երկողմանի հաստատումը` ԿԽՄԿ-ն, համաձայն իր գործելաոճի, աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ստանա անհապաղ տեսակցության հնարավորություն քաղաքացու հետ»,- հավելել է Ամատունին, նշելով, որ տեսակցության հարցը կշարունակի քննարկվել պատասխանատու իշխանությունների հետ:

 

Ադրբեջանական haqqin.az կայքը, հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ 1942թ. ծնված Լուսինե Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում: Տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվում:



 

Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհին Ադրբեջանի տարածքում է. ԿԽՄԿ