ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում 12 ավտոմեքենա գետնի տակ է անցել

09:48 • 09.11.15

Առնվազն 12 ավտոմեքենա գետնի տակ է անցել ԱՄՆ Միսիսիպի նահանգում` ռեստորանի ավտոկայանատեղիում, գրում է Корреспондент-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Մերիդիան քաղաքում: Ականատեսների համաձայն` նախ լսվել են ձայներ, այնուհետև անջատվել է էլեկտրականությունը և քանդվել է ճանապարհի մի մասը։

 

Աղբյուրը հայտնում է, որ առաջացած փոսի երկարությունը 120 մետր է, լայնությունը` 10 մետր: Անցքի խորությունը գնահատվում է 4.5 մետր։

 

Պատահարի պատճառները դեռ պարզվում են: Տուժածներ չկան։

ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում 12 ավտոմեքենա գետնի տակ է անցել