Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը

18:44 • 10.11.15

Համբուրգում կյանքի 97 տարում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ տեղեկությունը հաստատել է Շմիդտի բժիշկ Հայներ Գրեթենը:


Շմիդտը հոսպիտալացվել էր  օգոստոսի սկզբին` սրտի նոպայի կասկածանքով, սակայն բժիշկների ախտորոշումը այլ էր եղել, այն է` ջրազրկում: Սեպտեմբերին նա վիրահատության էր ենթարկվել, հեռացվել էր ոտքի տրոմբը:


Հելմուտ Շմիդտը հայտնի էր որպես մոլի ծխող: Նա Գերմանիայի կանցլերն է եղել 1974–1982 թթ` դժվարին մարտահրավերների ժամանակաշրջանում:

 

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը