Սիրիական բանակը ԻՊ-ից ազատագրել է Հալեպի մոտ գտնվող «Քուվեյրիս» ռազմական օդանավակայանը

21:00 • 10.11.15

Սիրիայի կառավարական զորքին հաջողվել է վերջ դնել «Իսլամական պետություն» խմբավորման ստեղծած շրջափակմանը Հալեպի մոտ գտնվող օդանավակայանում:
 

Ինչպես հաղորդում է Interfax.ru-ն` վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, սիրիացի զինվորներին, ովքեր օգնության են ժամանել «Քուվեյրիս» օդանավակայանի կայազորին, հաջողվել է ճեղքել շրջափակումը:


Օդանավակայանը, որի շրջափակումը շարունակվում էր մոտ 2 տարի, Հալեպի շրջանում ռազմավարական կարևորագույն կառույցներից մեկն է:

 

Սիրիական բանակը ԻՊ-ից ազատագրել է Հալեպի մոտ գտնվող «Քուվեյրիս» ռազմական օդանավակայանը