«Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուֆայում

12:17 • 10.11.15

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության՝ Չելյաբինսկ -Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուֆայում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ինքնաթիռի անձնակազմն արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

 

Ներկայում հիվանդ տղամարդուն զննում են բժիշկները:

«Աէրոֆլոտ»-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ուֆայում