Ադրբեջանի տարածքում հայտնված Կոթի գյուղի բնակչուհին առողջական խնդիրներ չունի. համայնքի ղեկավար

13:15 • 10.11.15

Ադրբեջանում հայտնված Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանն առողջական խնդիրներ չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

 

«Ընտանիքի անդամների հետ եմ զրուցել, ասել են, որ խնդիրներ չունի, հիշողության հետ կապված նույնպես չունի»,-ասաց Ֆելիքս Մելիքյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ Կոթի գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է Ղազախի շրջանում:

 

Ավելի ուշ Կարմիր խաչը հաստատեց լուրը:

 

Ադրբեջանի տարածքում հայտնված Կոթի գյուղի բնակչուհին առողջական խնդիրներ չունի. համայնքի ղեկավար