Թուրքիայում ռազմական ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել

12:02 • 10.11.15

Թուրքիայի Հաքքայի նահանգի Յուքսեքովա շրջանում ռազմական ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել:

 

Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, հարձակման կազմակերպիչը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն է՝ PKK-ն։

 

Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ թուրք զինծառայող: Սկսված փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան։

Թուրքիայում ռազմական ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել