Ամերիկացի քահանան կոչ է արել ապաշխարել «Հարի Փոթերն» ընթերցելու համար

14:21 • 10.11.15

Ամերիկացի քահանա Քևին Սուոնսոնը, ով աջ արմատական գաղափարախոսության հետևորդ է, կոչ է արել ամերիկացիներին ապաշխարել հանրահայտ «Հարի Փոթեր» գրքերի շարքն ընթերցելու համար։

 

Ւնչպես նշում է gazeta.ru-ն, հոգևորականը դիմել է ծնողներին` ասելով, որ «ավելի լավ է երեխաների վզից քար կապել ու նրանց ջուրը գցել, քան թե թույլ տալ նրանց «Հարի Փոթեր» կարդալ»:

 

«Ընկերնե՛ր, դատաստանի օրը մոտենում է, և մենք պարտավոր ենք ստիպել Ամերիկային ապաշխարել հղիության արհեստական ընդհատումների, հարյուր միլիոնավոր դիակների, ինչպես նաև «Հարի Փոթերի» մասին գրքերի ընթերցանության համար, քանի որ դրանցում ներկայացված է միասեռական ուսուցչի` Դամբլդորի կերպարը»,-նշել է Սուոնսոնը:

 

Բացի այդ, քահանան նշել է, որ Կոլորադո նահանգում տեղի ունեցած հրդեհներն ու ջրհեղեղները կարող են կապված լինել Denver Post պարբերականի առաջին էջին համբուրվող միասեռականների լուսանկարի հրապարակման հետ։

Ամերիկացի քահանան կոչ է արել ապաշխարել «Հարի Փոթերն» ընթերցելու համար