ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից զոհվել է «Թալիբանի» հրամանատարներից մեկը
Աֆղանստանում մահապարտ-ահաբեկչի իրականացրած գործողության արդյունքում զոհվել է «Թալիբանի» հրամանատարներից մեկը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Զաբուլ նահանգում: ԻՊ-ի համակիրը մահապարտի իր գոտին պայթեցրել է «Թալիբանի» մարտիկների մոտ:
Արդյունքում զոհվել է ահաբեկիչների հրամանատարներից Մուլլա Փիր Ագհան և վիրավորվել է Մուլլա Մաթին, որը հանդիսանում է շրջանի «ստվերային նահանգապետը»:
Սա առաջին ահաբեկչությունն է, որը «Իսլամական պետությունը» կազմակերպել է թալիբների դեմ:










