Հյուսիսային Կորեայում հայտնել են ՌԴ ՊՆ պատվիրակության այցի մասին

10:57 • 10.11.15

Ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նիկոլայ Բոդգանովսկու ղեկավարությամբ, ժամանել է Հյուսիսային Կորեա, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

 

Պատվիրակությունը Փհենյան է ժամանել նոյեմբերի 9-ին: Այցի նպատակները և ծրագիրը չեն բացահայտվում, փոխանցում է Лента-ն:

 

Խաղաղության խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտի տվյալներով` վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստանը եղել է Հյուսիսային Կորեային զինամթերք մատակարարող միակ երկիրը։

 

Վերջին շրջանում երկու երկրների միջև կապերն ակտիվացել են: Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն առաջարկել է Հս. Կորեային ստեղծել նոր տնտեսական կառույց` Ասիական առևտրային տուն, որը թույլ կտա երկրներին բարելավել առևտրաշրջանառությունը։

Հյուսիսային Կորեայում հայտնել են ՌԴ ՊՆ պատվիրակության այցի մասին