Իսպանացի բժշկին ողջ և առողջ են գտել անտառում անհետանալուց 20 տարի անց

11:12 • 10.11.15

Իտալական Տոսկանայի անտառներից մեկում ողջ և առողջ հայտնաբերվել է իսպանացի բժիշկը, ով անհետացել էր 20 տարի առաջ։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, 47-ամյա Կառլոս Սանչես Օրտիս դե Սալազարային անտառում պատահաբար հանդիպել են 2 սնկահավաք, որոնց իսպանացին ցույց է տվել իր անձնագիրն ու պատմել, որ այդ անտառում է ապրում արդեն 20 տարի:

 

Տղամարդը մանրամասնել է, որ  այն ժամանակ ինքը չէր ցանկանում ապրել մարդկանց շրջապատում, բայց հիմա մտադիր է հետ վերադառնալ:

 

Աղբյուրը հավելում է, որ տղամարդը, գտնվելով խոր դեպրեսիայի մեջ, 1995թ. լքել է Սևիլիայի իր տունն ու տեղափոխվել Տոսկանա` իր գտնվելու վայրի մասին որևէ բան չհայտնելով հարազատներին: Նրա անհետացումից 14 տարի անց Կառլոսին պաշտոնապես մահացած են հայտարարել:

 

Այժմ տեղեկանալով նրա հայտնվելու մասին` ծնողները ժամանել են Տոսկանա, որպեսզի կրկին տեսնեն որդուն։

Իսպանացի բժշկին ողջ և առողջ են գտել անտառում անհետանալուց 20 տարի անց