2015-ի ընթացքում ԵՄ-ի սահմանը ապօրինի հատել է 1.2 մլն փախստական
Եվրոպական սահմանապահ Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Եվրամիության արտաքին սահմանը հատել է 1.2 մլն անօրինական ներգաղթյալ, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ընդհանուր առմամբ՝ ԵՄ-ի սահմանը ապօրինի խախտելու 1.2 մլն դեպք է գրանցվել, ինչը 4 անգամ մեծ է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում:
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ ԵՄ-ն քննարկում է փախստականներին ընդունելու նոր կենտրոններ բացելու հարցը ինչպես ԵՄ անդամ երկրներում, այնպես էլ Եվրամիությանը չանդամակցող Բալկանյան երկրներում, որպեսզի կա՛մ ընդունեն փախստականներին, կա՛մ արտաքսեն նրանց:










