Ռուսաստանը կարող է արգելել չվերթները դեպի պոտենցիալ վտանգավոր երկրներ. Коммерсантъ

09:59 • 10.11.15

Ռուսների թռիչքները կարող են արգելվել ոչ միայն դեպի Եգիպտոս, այլև այլ հավանական վտանգավոր երկրներ։

 

Ինչպես տեղեկացնում է Коммерсантъ թերթը՝ ռուսական պետական կառույցներում աղբյուրների հղումով, հարցը քննարկվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մոտ խորհրդակցության ընթացքում:

 

Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ՝ մինչ Սինայում ավիաաղետի պատճառների բացահայտումը, որի հետևանքով զոհվել էր 224 մարդ, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է աջակցել ռուսներին Եգիպտոսից վերադառնալու հարցում։

 

Պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով նոյեմբերի 8-ից ավիաչվերթներ իրականացնել դեպի Եգիպտոս:

 

Թերթի աղբյուրը ենթադրել է, որ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության կասեցումը «կարող է տարիներ տևել»։

 

«Դեպի Եգիպտոս չվերթների արգելքը կտևի ոչ թե ամիսներ, այլ տարիներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ նման արգելքներ կարող են լինել նաև «այլ վտանգավոր երկրների համար»։

 

ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, երկուշաբթի ամփոփելով Եգիպտոսի հետ ավիաթռիչքները դադարեցնելու հետ կապված օպերատիվ շտաբի նիստը, հայտնել էր, որ ռուսական հատուկ ծառայությունները դեռ խորհուրդ չեն տվել սահմանափակել թռիչքները դեպի այլ երկրներ։

 

Ռուսական ավիացիայի ամենախոշոր ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին։
«Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանած A321 ինքնաթիռը, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, կործանվել է Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նրանք բոլորը զոհվել են։

 

Կարող եք կարդալ նաև՝

A321 օդանավի կործանման պատճառը Եգիպտոսի հատուկ ծառայությունների «դավաճանությունն» է եղել. Коммерсантъ

Ռուսաստանը կարող է արգելել չվերթները դեպի պոտենցիալ վտանգավոր երկրներ. Коммерсантъ