Մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը
Թաիլանդում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը` Պորնչայ Սաոսրին, ում հասակը կազմում էր 269 սմ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 26-ամյա տղամարդը մահացել է իր տանը: Հայտնի է, որ Սաոսրին տառապում էր բազմաթիվ հիվանդություններով, ինչը կապված էր նրա ահռելի հասակի հետ։
Ռեկորդակրի մայրը պատմել է, որ հուղարկավորության բոլոր ծախսերն արվելու են անծանոթների ուղարկած դրամական նվիրատվությունների հաշվին։














