Աֆրիկայում «թռչող ափսե» հիշեցնող արտասովոր ամպեր են ֆիքսել. լուսանկարներ
Sky News-ը հայտնում է, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում արտասովոր ոսպնյակակերպ ամպեր են ֆիքսել:
«Թռչող ափսե» հիշեցնող ամպային գոյացությունները նկատվել են կիրակի օրը Քեյփ Թաուն քաղաքի երկնքում և ֆիքսվել ինչպես պրոֆեսիոնալ լուսանկարիչների, այնպես էլ սովորական օգտատերերի կողմից:
Այս ամպերը առավել գեղեցիկ բնապատկեր են կազմել Թեյբլ լեռան ֆոնին, որի բարձրությունը 3500 ոտնաչափ է ( մոտ 1067 մետր):


















