Մահվան ելքով վրաերթ Երևանի Աճառյան փողոցում

15:06 • 11.11.15

«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 10-ին, ժամը 18.30-ին Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա Հասմիկ Ղարիբյանին, ով  մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով` մահացել է:
 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:


 

 

Մահվան ելքով վրաերթ Երևանի Աճառյան փողոցում