Ադրբեջանում դարձյալ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ են ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է Ազգային անվտանգության նախարարության 4 աշխատակից։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ձերբակալվածներն ԱԱՆ-ի էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում անվտանգության հարցերով գլխավոր վարչության աշխատակիցներ են:
Հաղորդվում է, որ աշխատակիցներից մեկը, որի խափանման միջոց է ընտրվել կալանքը, Աքիֆ Ալիևն է: Մյուս երեք աշխատակիցների անունները չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ԱԱՆ-ի էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում անվտանգության հարցերով վարչության ղեկավար, գեներալ-մայոր Աքիֆ Չովդարովը մի քանի օր առաջ ազատվել էր աշխատանքից ու հեռացվել ազգային անվտանգության համակարգից:
Ադրբեջանի ԱԱՆ-ում ստուգումներ ու զանգվածային ձերբակալություններ են սկսվել նախարարի պաշտոնանկությունից հետո։










