Ջեբ Բուշը հայտարարել է, որ Օբամայի արած ամբողջ աշխատանքը պետք է կրկին անել

10:29 • 11.11.15

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը կարծում է, որ բոլոր կանոնները, որոնք սահմանել է ներկայիս նախագահ Բարաք Օբաման, պետք է չեղարկել և վերանայել։ Նա նաև համաձայն չէ Օբամայի քաղաքականությանը տրված «գերազանց» գնահատականի հետ, որը տվել է նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, փոխանցում է РИА Новости-ն:

 

«Ես կարծում եմ, որ մենք պետք է չեղարկենք բոլոր կանոնները, որոնք մեզ տվել է Օբաման առաջընթացի տեսանկյունից: Եվ պետք է սկսել նորից»,- ասել է Բուշը:

 

Նա նշել է, որ Հիլարի Քլինթոնն Օբամայի քաղաքականությանը տվել է A` գերազանց գնահատականը։ «Միգուցե, Հիլարիի համար դա գերազանց է, սակայն ոչ մեզ համար»,- ասել է Ջեբ Բուշը:

Ջեբ Բուշը հայտարարել է, որ Օբամայի արած ամբողջ աշխատանքը պետք է կրկին անել